Թեք հարթության ՕԳԳ ի որոշումը

Աշխատանքի ընթացքը

1-Ուժաչափի միջոցով որոշեք չորսուի և երկու բեռների կշիռը միասին:

2-Տախտակը տեղադրեք թեք դիրքով՝ վերին եզրն ամրացնելով ամրակալանի թաթիկում:

3-Չորսուն բեռնավորեք երկու բեռներով և նրան ամրացրեք ուժաչափը, հավասարաչափ տեղափոխեք թեք հարթությամբ դեպի վեր: Հաշվեք ուժաչափի ցուցմունքը՝ քարշի ուժը:

4-Չափեք չորսուի վերին եզրի անցած ճանապարհը (l) և դրա բարձրությունը թեք հարթության հիմքից (h):

5-Հաշվեք օգտակար և լրիվ աշխատանքները ըստ Aօգ=P. h և Aլր=F . l բանաձևերի:

6-Չափումների և հաշվումների արդյունքները գրանցել աղյուսակում:

P, Ն h, մ Aօգ, Ջ F, Ն l,մ Aլր, Ջ η, % ηմիջ,%
Փորձ 1 2,7 0,3 0,81 1,5 0,66 0,99 81,8 85,15
Փորձ 2 3,7 0,3 1,11 1,9 0,66 1,254 88,5 85,15
Փորձ 3

7-Որոշեք թեք հարթության ՕԳԳ-ն՝ օգտվելով η=Aօգ/Aլր .100% բանաձևից: