Նամակ ձմռանը

Բարև՛,  ձմե՛ռ, ես Վարդանն եմ: Քեզ մի խնդրանքով եմ գրում: Ես քեզ կասեմ՝ ոնցնեմ ուզում, որ  լինի ձմեռը:

Ես ուզում եմ,  ձմեռ, որ դու  ո՛չ շատ ցուրտ լինես, ո՛չ շատ տաք: Ես ուզում եմ, որ դու քեզ հետ  շատ ձյուն բերես, որ ձնեմարդ պատրաստեմ: Ես ուզում եմ, որ  ձյան գեղեցիկ փաթիլները քեզ հետ գան, որովհետև շատ գեղեցիկ է: Ես կուզեի, ձմե՛ռ, որ դու  ուշ մթնես: Երբ ուշ մթնես, մենք կհասցնենք ձնեմարդ պատրաստել,  ձնագնդիկ խաղանլ և կուրախանանք: Ես ուզում եմ, որ  որ դու սառույցներ չբերես, որովհետև կարող է հալչի սառույցը և ջրհեղեղ լինի:  Մենք քեզ անհամբեր սպասում ենք:

Where is Pam?

This image has an empty alt attribute; its file name is 20211125_144611-1.jpg

Sam is a little boy. He is seven. Pam is a little girl. She is five. Sam and Pam are good friends. Sam likes to play with Pam and Pam likes to play with Sam too.

Pam has got many toys: big and little dolls, nice puppies, and kittens, funny monkeys, yellow giraffes and ducks.

Sam hasn’t got many toys, but he has got many balloons: red and blue, green and yellow, brown and white.

Pam: Let’s play, Sam.(Արի՛ խաղանք, Սեմ)

Sam:OK.

Pam:Take(վերցրու) my toys and play with them.

Sam: Thanks. Do you want to play with balloons?

Pam: Yes.

Sam: Then take two red balloons………..

…………and three blue balloons…………

……….and five yellow balloons…..

………..and six green balloons………

…………………..and…………..Pam, where are you?

English

Where is Pam?

This image has an empty alt attribute; its file name is 20211125_144611-1.jpg

Sam is a little boy. He is seven. Pam is a little girl. She is five. Sam and Pam are good friends. Sam likes to play with Pam and Pam likes to play with Sam too.

Pam has got many toys: big and little dolls, nice puppies, and kittens, funny monkeys, yellow giraffes and ducks.

Sam hasn’t got many toys, but he has got many balloons: red and blue, green and yellow, brown and white.

Pam: Let’s play, Sam.(Արի՛ խաղանք, Սեմ)

Sam:OK.

Pam:Take(վերցրու) my toys and play with them.

Sam: Thanks. Do you want to play with balloons?

Pam: Yes.

Sam: Then take two red balloons………..

…………and three blue balloons…………

……….and five yellow balloons…..

………..and six green balloons………

…………………..and…………..Pam, where are you?

ՈՒսումնական ճամփորդություններ

Մենք այսօր գնացինք Կոմիտասի տուն- թանգարան։ Մենք ծանոթացանք տարբեր երաժշտական գործիքներին։ Երբ մենք գնացինք դուրս, տեսանք Կոմիտասի արձանը և մերգլուխը  դրեցինք արձանին, լսեցինք Կոմիտասի սրտի աշխատանքը: Մենք նվագեցինք։

Մաթեմատիկա

.Նշի՛ր ճշմարիտ դատողությունները:

Արկղում կա 4 բազուկ և 5 գազար:

  • Եթե այծը արկղից հանի 3 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման գազար կլինի:
  • Եթե այծը արկղից հանի 5 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման գազար կլինի:
  • Եթե այծը արկղից հանի 5 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման բազուկ կլինի:
  • Եթե այծը արկղից հանի 6 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման բազուկ կլինի:

Լուծի՛ր խնդիրները։

 

Ուղղանկյան պարագիծը 30 սմ է: Նրա   կողմի երկարությունը 10 սմ է: Գտի՛ր ուղղանկյան մյուս կողմերի երկարությունները:

Լուծում

1)10+10=20

30-20=10

10 :2 =5

Պատ.՝ 5  սմ.

 

Հաշվի՛ր հարմար եղանակով:

450 + 60 + 150 + 40=450+100+150=600

490 + 150 + 110 + 250=490+260+250= 490 + 510=1000

480 + 70 + 120 + 10=480+80+120=480 + 200=680

360 – 90 – 60=360-30=330

740 – 80 – 40=740-40=700

650 – 70 – 250=650 – 250-70= 400-70=330

4 x 3 x 5=4.5.3=20.3=60

2 x 9 x 5=10×9=90

2 x 9 x 50=2x50x9=900

4 x 4 x 25=4 . 100=400

 

 

Լուծիր խնդիրը

 

Արան գնեց 5 հատ խնձոր իսկ Անին 900 հատով շատ: Որքա՞ն է գնել Անին:

Լուծում

5+900=905

Պատ՝. 905 խնձոր:

 

Ուղղանկյան P= 70սմ մի կողմը 15սմ: Հաշվի՛ր ինչի է հավասար  մյուս կողմերի երկարությունը:

 

Լուծում

1)15+15=30

2)70-30=40

3)40:2=20

Պատ՝. 20սմ.

 

Անին խանութից գնեց 6կգ խնձոր,Արան՝ 7կգ խնձոր:Որքա՞ն պետք է վճարի Արան, եթե Անին 6կգ -ի համար վճարել է 300 դրամ:

 

Լուծում

 

1)300:6=50

2)7.50=350

 

Պատ՝.350

 

 

Արամը հավաքեց 56 հատ ծովի քար, Լիլին՝ 7 անգամ պակաս: Քանի՞ հատ քար հավաքեցին միասին:

 

Լուծում

 

1)56:7=8

2)56+8=64

 

Ալիկը վազքի մրցույթին վազեց25 պտույտ, Մարիամը Ալիկից 5 անգամ պակաս, իսկ ՝ Վարդանը Մարիամից 23-ով ավելի: Քանի՞ պտույտ վազեցին սովորողները միասին:

 

25:5=5

5+23=28

25+5+28=58

 

Պատ՝.58 շրջան:

 

 

1 կգ տանձը արժե 600րամ: Որքա՞ն պետք է վճարել 1 ու կես կգ-ի համար:

 

Լուծում

600:2=300

 

Պատ՝. 300 դր.

 

1կգ լոլիկը արժե 200դրամ: Որքա՞ն պետք է վճարել 2 ու կես կգ-ի համար:

 

Լուծում

 

1)200+200=400

2) 200 : 2=100

2)400 + 100 = 500

 

Պատ՝. 500 կգ:

 

 

 

`

Այց Կոմիտասի տուն- թանգարան

2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կոմիտասի տուն թանգարանը կարելի է ասել Կոմիտասի տունն է:

 

Ճնճղուկը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝

-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:

Էս ճուտն էլ թե՝

-Դե լա՜վ, կտեսնես:

Ու թռչում գնում է:

Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.

-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մարդը թե՝

-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:

Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.

-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝

-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:

III

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.

-Փիսի՛կ, փիսի՛կ:

-Մյաո՜ւ, ի՞նչ…

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:

Օրերից մի օր լինում են, չի  տանը  էլ էս   մեծ  ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:

2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:

«Պոչատ աղվեսը»:

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և վերնագրի՛ր։

Read More