Գառնու ամրոցի մսին տեղեկություն

Գառնու ամրոց, հնավայր Հայաստանի տարածքում։ Տեղակայված է Կոտայքի մարզի համանուն գյուղի տարածքում՝ Երևանից 28 կմ արևելք։ Ամրոցը զբաղեցնում է 3, 5 հա տարածություն. նրա տարածքում են գտնվում Գառնու հեթանոսական տաճարը, արքունական բաղնիքը, 7-րդ դարում կառուցված Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։ Ամրոցը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում՝ ծովի մակերևույթից շուրջ 1400 մ բարձրության վրա։