Ապրիլի 1-10
Դրական և ժխտական խոնարհում:
Բայերը խոսքում կարող են գործածվել թե՛ դրական, թե՛ ժխտական ձևերով։
Ժխտական խոնարհման ձևերով ժխտվում, բացասվում է գործողության կատարումը, օրինակ՝ գրում է-չի գրում, գրեց -չգրեց, գրեմ-չեմ գրի։ Բայի ժխտական ձևերը կազմվում են չ- կամ մի՛ մասնիկներով։
Գնաի-չգնացի
Եկա-չեկա
Խոսում եմ-չեմ խոսում
Խոսիր-մի խոսիր
Խոսեք-մի խոսեք
Խաղա-մի խաղա
Խաղացեք-մի խաղացեք
Երգել-երգիր
պարել-պարիր
Խաղալ-խաղա
Շողալ-շողա
Առաջադրանքներ
1․Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Օրինակ՝ Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չէ թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Ներս մտնողն իմ մայրը չէ:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի կբարձրանա:
Վարժություն 230
Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ժխտական ընդգծված դերանունների և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
Բոլոր մարդիկ չէին վազում հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում:
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Լիովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր:
Քամին դեռ չէր փչում:
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Պատերազմը քայքայել չէր ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները չեն լինում միայն գարնանը:
2. Ա. և Բ. Խմբի նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Ա.Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանն չէ։
Այդ օրվանից դարպասապահի չսափրած դեմքը թալիսման չդարձավ թիմի համար։
Մարզիկները թալիսմանների զորությանը չեն հավատում։
Այդ մասին երեխաներն էլ չգիտեն։
Բ.Ձուկն առանց փուշ չի լինի։
Մեկ ծաղկով գարուն չի գա։
Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ չեն խրախուսվի, իսկ հաղթողը նվեր չի ստանա։
Ջուրն ընկնողը անձրևից չի վախենա։
3․ Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:
Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:
Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:
Եթե փղի վրա չհարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:
Փիղն իր կնճիթով վերից վար չեր ջրում իրեն, երբ շոգ չէ լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու:
Եթե սագը չի սուզվում, ուրեմն անձրև չէ գալու:
Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու:
Իսկ եթե մի ոտքի վրա չէ կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ չէ լինելու:
Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
Երբ սագերը դեպի հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ:
Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:
Հողի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի:
Գրել շարադրություն իմ դասարանը:
Մեր դասարանը ընկերասեր դասարան է:
Մենք ոչ շատ հաճախ, ունենում ենք կոնֆլիկտներ,
բայց դրանք լուծվում են նույն վարկյանին:
Մեր դասարանում չկա ոչ մի սովորող,
որ չի շբվում մյուսների հետ:
Եթե մեր դասարանից մեկը,
ինչ որ բանից նեղված կամ վիրավորված է մենք փորձում ենք նրան հանգստացնել:
Գրել շարադրություն իմ առավոտը:
Ես սիրում եմ իմ առավոտը, որովհետև երբ զարթուցիչը միյանում է, ես վեր եմ կենում և տրամադրում եմ ինձ առավոտյան մարզանքին:
Սկզբում հարդարում եմ մահճակալս և լվացվում: Այդ ամենից հետո իչնում եմ բակ: Բակում ես տաքացնում եմ մկաններս և սկսում եմ մարզվել: Սկզբում ես վազում եմ, այնուհետև մարզաձողից ձգումներ եմ անում: Վերջում կատարում եմ հարվածներ տանձիկին: Երբ տուն եմ վերադառնում ընդունում եմ զառը ցնցուղ, որովհետև այն օգնում է շուտ վերականգնվել մկաններին: Ես վայլում եմ իմ առավոտը քանի որ շատ եմ սիրում զբաղվել առողջ ապրելակերպով: Իմ կարծիքով առողջ ապրելակերպը ճիշտ կյանքի ապրելակերպն է և խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին:
Ապրիլի 13-17
Վարժ. 114
Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) կարտահայտ են զգացմունքները, եթե շարժվել կարողանան:
Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) կստեղծեն և, հավանաբար, (կարողանալ) կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտների դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկները ինպե՞ս (արտահայտել) կարտահայտ էին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե
2.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Շատ-շատանալ
մեծ-մեծանալ
սակավ-սակավանալ
հարց-հարցնել
կիպ-կիպանալ
ամուր-ամրանալ
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
3.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ):
Մրել-մրատել
պատռել-պատռոտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրտել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել
4.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն):
Քայլել-քայլեցնել
կարմրել-կարմրեցնել
հագենալ-հագեցնել
պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմացնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողեցնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջեցնել
կատաղել-կատաղեցնել
217 Փաքագծերում՝ տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից։ Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ։ Ահա թե ինչու են ասում․ «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթյունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը։
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն (լինել)։ Մ․թ․ա երկրորդ հազարամյակին վերաբերվող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել)։
Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից։ Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա է անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ։ Ահա թե ինչու են ասում․ «Եթե չես ցանկանումտառապել, մի՛ նախանձիր»։ Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթյունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը։ Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն էին։ Մ․թ․ա երկրորդ հազարամյակին վերաբերվող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել։ Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա։
Ապրիլի 20—24
1․ Սխալ կազմած պատճառական բայերն ուղղի՛ր:
Խոսացնել-խոսացնել,
իջացնել-իջեցնել,
քնեցնել-քնեցնել,
հաշտեցնել-հաշտեցնել,
լռացնել-լռեցնել,
ուտացնել-ուտեցնել,
լսեցնել-լսեցնել,
ճերմակացնել-ճերմակեցնել,
կարմրացնել-կարմրեցնել,
վախացնել-վախացնել,
աշխատացնել-աշխատեցնել,
հնչեցնել-հնչեցնել,
պարզեցնել-պարզեցնել,
ցավացնել-ցավեցնել,
վստահացնել-վստահեցնել,
ծառայացնել-ծառայեցնել,
ապրացնել-ապրեցնել:
2. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ` Խոսել- խոսեցնել։
ա) Խաղալ, դողալ, եռալ, թվալ, հավատալ:
բ) Փոքրանալ, լավանալ, վատանալ, բարեկամանալ, թշնամանալ, մանրանալ, հզորանալ, բարձրանալ, քարանալ:
գ) Հասնել, թռչել, հագնել, փախչել, փակչել, կպչել:
ա)
խաղացնել
դողացնել
եռացնել
թվացնել
հավատացնել
բ)
փոքրացնել
լավացնել
վատացնել
բարեկամացնել
թշնամացնել
մանրացնել
հզորացնել
բարձրացնել
քարացնել
գ)
հասցնել
թռչցնել
հագցնել
փախցնել
փակցնել
կպցնել
Ապրիլի 27-30
Գործնական քերականություն
1․Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Արդար վճիռ
Բաբելացի մի հայտնի վաճառական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր կարողությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին էլ չի մեռել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:
2.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.
Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում: 2.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: 3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: 4. Բայց արքան հրաժարվեց:
Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին:
Բայց արքան հրաժարվեց:
Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»:
Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում:
3․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
(Իրադարձություններ) առավել հարուստ, (ճամփորդություն) մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անուն) հետ: Այդ ֆրանսիացին (արկածներ) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծաոայություն) թողեց՝ ռազմական (կարգապահություն) հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկան) Ֆրանսիայի (ակադեմիա) քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերու) ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներ) Երկրի սեղմվածությունը (որոշել) նպատակ ուներ: Այդ (աշխատանքներ) (ավարտել) հետո պիտի իր (գործ) դառնար, սակայն, փոխանակ (ընկերների) հետ նավ (նստել), Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաք), որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր (եվրոպացիներ) կողմից:
Կուսական անտառի լիանաների (հյուսվածք) խճողված թավուտները (կացիններ) կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ): Այնտեղ ճամփորդները (լաստանավ) հյուսեցին և (ջրապտույտներ ու ջրվեժներ) հարուստ Ամազոնկա (գետ) շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները (լաստանավ) վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ (հանդերձանք): Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտ) ներքև էր սուրում վայրի (կիրճեր): Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածություն), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր (ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ): Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխել):
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները (թերահավատություն) աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օր) չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Իրադարձություններով առավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումների միջոցով Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պիտի իր գործը դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքներով խճողված թավուտները կացիններով կտրատելով՝ Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովտին: Այնտեղ ճամփորդները լաստանավեր հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերով: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածություններ, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթների թերահավատության աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում։