Փառանձեն թագուհի

Տեսանյութը Փառանձեն թագուհու մասին է, Փառանձենը այնքան գեղեցիկ է լինում, որ Արշակ թագավորը ամուսնացավ նրա հետ: Նրանք զավակ ունեցան և նրան Պապ անվանեցին: Նրանք կառավարում էին Հայաստանը, և Պարսկաստանի արքա Շապուհը զորք ուղարկեց Հայաստանը գրավելու համար: Այդ ժամանակ Հայաստանի սպարապետը Մուշեղ Մամիկոնյաններ, նա հարձակվեց պարսկական զորքերի վրա և ոչնչացրեց: Շապուհը որոշեց խափեությամբ գրավեր Հայաստանը, նա ասաց, թե իփրև ուզում է հաշտության պայմանագիր կնքել: Արշակ թագավորը հավատաց և գնաց Պարսկաստան, Շապուհը հրամայեց բանտարկել նրան:

Թեստային աշխատանք

1. Ո՞րն է կոչվում հատվածի միջնակետ։

  1. Կետ, որը գտնվում է հատվածի վրա։
  2. Կետ, որը հատվածը բաժանում է երկու հավասար մասերի։
  3. Կետ, որը չի գտնվում հատվածի վրա։
  4. Հատվածի ծայրակետերից մեկը։

2. Եթե անկյան աստիճանային չափը 120° է, ապա այն կոչվում է՝

  1. Ուղիղ անկյուն
  2. Սուր անկյուն
  3. Փռված անկյուն
  4. Բութ անկյուն

3. Որքա՞ն է կից անկյունների գումարը։

  1. 90°
  2. 360°
  3. 180°
  4. 100°

4. Ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի՝ երկու եռանկյուններ հավասար են, եթե հավասար են՝

  1. Երկու կողմը և դրանցով կազմված անկյունը։
  2. Մի կողմը և դրան առընթեր երկու անկյունները։
  3. Երեք կողմերը։
  4. Երեք անկյունները։

5. Որքա՞ն է եռանկյան ներքին անկյունների գումարը։

  1. 180°
  2. 90°
  3. 360°
  4. 270°

6. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններից մեկը 50° է։ Որքա՞ն է հիմքին առընթեր մյուս անկյունը։

  1. 80°
  2. 50°
  3. 130°
  4. 40°

7. Զուգահեռ ուղիղները երրորդով հատելիս առաջացած խաչադիր անկյունները՝

  1. Գումարում տալիս են 180°
  2. Կից են
  3. Հավասար են
  4. Միշտ ուղիղ անկյուններ են

8. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 35° է։ Գտե՛ք մյուս սուր անկյունը։

  1. 35°
  2. 145°
  3. 90°
  4. 55°

9. Եռանկյան պարագիծը 24 սմ է, իսկ կողմերը հարաբերում են ինչպես 2:3:3։ Գտե՛ք եռանկյան ամենամեծ կողմը։

  1. 9 սմ
  2. 6 սմ
  3. 8 սմ
  4. 12 սմ

10. Ուղղանկյուն եռանկյան մեջ 30°-ի անկյան դիմացի էջը 5 սմ է։ Որքա՞ն է ներքնաձիգը։

  1. 5 սմ
  2. 15 սմ
  3. 10 սմ
  4. 2.5 սմ

11․ Ըստ եռանկյան անհավասարության՝ եռանկյան յուրաքանչյուր կողմը փոքր է մյուս երկու կողմերի՝

  1. Քանորդից
  2. Տարբերությունից
  3. Գումարից
  4. Արտադրյալից

12․ Ո՞րն է կոչվում շրջանագծի լար:

  1. Շրջանագծի կենտրոնից հեռու գտնվող կետը:
  2. Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը:
  3. Շրջանագծի կենտրոնը շրջանագծի կետին միացնող հատվածը:
  4. Շրջանագծի կենտրոնով անցնող ուղիղը:

13․ Շրջանագծի տրամագիծը 14 սմ է: Որքա՞ն է շրջանագծի շառավիղը:

  1. 10 սմ
  2. 28 սմ
  3. 7 սմ
  4. 14 սմ

14․ ABC ուղղանկյուն եռանկյան մեջ ∠C = 90° և ∠A = 30°: C գագաթից տարված է CD բարձրությունը։ Գտե՛ք AB ներքնաձիգը, եթե հայտնի է, որ AD = 9 սմ։

15․ Գտե՛ք եռանկյան կողմերը, եթե դրանք կարող են լինել հետևյալ թվերը.

  1. 2 սմ, 3 սմ, 5 սմ
  2. 1 սմ, 2 սմ, 4 սմ
  3. 5 սմ, 6 սմ, 10 սմ
  4. 3 սմ, 4 սմ, 8 սմ

16․ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը միշտ՝

  1. Հավասար է էջերից մեկին
  2. Փոքր է էջերից
  3. Հավասար է էջերի գումարին
  4. Մեծ է յուրաքանչյուր էջից

17․ Հավասարասրուն եռանկյան գագաթից տարված կիսորդը նաև՝

  1. Միայն միջնագիծ է
  2. Միայն բարձրություն է
  3. Ե՛վ միջնագիծ է, և՛ բարձրություն
  4. Ոչ միջնագիծ է, ոչ բարձրություն

18․ Գծեք մի մեծ եռանկյուն և նրա մի գագաթից տարեք 3 ճառագայթ դեպի հանդիպակաց կողմը։ Քանի՞ եռանկյուն կառաջանա պատկերում։

Կաթնասուններ, բնութագիր, առանձնահատկություններ

  1. Կաթնասուններ, բնութագիր, առանձնահատկություններ։Էջ 86-88:

    1.Կաթնասունները ձագերին կերակրում են իրենց կաթով, դրա համար էլ տարբերվում են ողնաշարավորների մյուս դասերից:
    2.Կաթնասունների մաշկի առանձնահատկությունը այն է որ նրանց մաշկը ծածկված է մազերով կամ բրդով:
    3.
    4.Նմանությունները կաթնասունները, և սողուններից որոշը ունեն վերջույթներ: Իսկ տարբերությունները, կաթնասունները իրենց ձագերին կերակրում են կաթով, կաթնասունները թաքարյուն են իսկ սողունները սառնարյուն:
    5.Կաթնասունները կարող են ապրել ցուրտ միջավայրում, որովհետև նրանց մաշկը ավելի հաստ է և ծածկված է մազերով կամ բրդով:

Արքիմեդյան ուժ

Գործնական աշխատանք-Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը:

Աշխատանքի նպատակը-հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:

Անհրաժեշտ պարագաներ-Ուժաչափ, տարբեր ծավալներով երկու մարմին, ամրակալան կցորդիչով, ջրով լցված անոթ:

Աշխատանքի ընթացքը

1-Ուժաչափն ամրացրեք ամրակալանին: Ուժաչափից թելով կախեք մարմինը: Նշեք և աղյուսակում գրանցեք ուժաչափի ցուցմունքը: Դա կլինի մարմնի կշիռը՝ օդում:

2-Ջրով լցված բաժակը տեղադրեք մարմնի տակ և կցորդիչն իջեցրեք այնքան, որ մարմինը լրիվ խորասուզվի ջրի մեջ: Նշեք և աղյուսակում գրանցեք ուժաչափի ցուցմունքն այս դեպքում: Դա կլինի մարմնի կշիռը՝ ջրում:
P(օդում)=1,2N
P(ջրում)=0,3N
F(արքիմեդիան ուժ)=P(օդ)-P(ջուր)=0,9N

Վիրտուալ լաբորատորիա


45N-29N=16N/ 1000



45N-12N=33N/ 2000

Գծային հավասարումներ

328. Լուծեք հավասարումը

ա) x + 4 = 9
x=9-4
x=5
բ) x + 2 = — 4
x=-4-2
x=-6
գ) 1/3x = 2
x=2:1/3
x=6
դ) — 3x = 0
x=0/-3
x=0
ե) x + 5 = 5
x=5-5
x=0
զ) 7x = 10
x=10/7
է) 3x = 1/7
x=1/7:3
x=1/21
ը) — x = 0
թ) x — 8 = 8
ժ) 5x = 1
զ) 12x = 0
ի) — 1/2x =0:

330. Լուծեք հավասարումը

ա) 3x — 5 = 0
բ) 5 — x = 0
գ) x — 2x + 3 = 7
դ) 4x — 2 = x
ե) 7x — 4 = 0
զ)18 — 10x = 0
է) 2x — 4x — 1 = 0
ը) x — 3 = 2x + 1
թ) 7 — x = 0
ժ) 15 — 7x = 0
ի) 3x — 5 = x
լ) 3x + 2 =5x-7:

332. Լուծեք հավասարումը

ա) 0x = 3
բ) 0x = 0
գ) 3x + (2x — 1) = 10
3x+2x-1=10
5x=11
x=2,2
դ) (3x — 2) — (x — 1) = 10
ե) 12x + 4 = 3(4x — 2)
զ) 0x = — 2
է) 3x — 3x = 0
ը) 5x — (3x — 1) = 3
թ) 7 — (2x — 3) = x — (2 — 4x)
ժ) 5 — 3(x + 5) = 7 — (2 + 3x)

336․ Լուծեք հավասարումը

ա) x — 2(x — 3(x — 4)) = 1
x-2(x-3x+12)=1
x-2x+6x-24=1
5x=25
x=5

բ) 5x — 4(x — 3(x — 2)) = 2
գ) 3x — 2(x — 2(x — 3)) = 3
դ) 4x — 4(3x — 3(2x — 2)) = — 24
ե) x — 2(x — 3(x — 4(x — 5))) = 6
զ) 5x-4( x — 3(x — 2(x — 2(x — 1))) = 2
է) x — (x — (x — (x — 1))) = 1 — (2 — (3 — (4 — x)))
ը) 4x — (3x — (2x — (x — 1) — 2) — 3) — 4 = 0

Տնային աշխատանք

331․ Լուծեք հավասարումը

ա) 7x — 3 + x = 4x — 9 + 5x
բ) x + 5 — 8x = 7 + 2x — 4
գ) x + 0, 2 = 0, 4x + 3, 2
դ) 0, 5x — 3 = 0, 8 — 1, 4x
ե) 2/3 — 3x = 1/2x — 2 + x
զ) 5 — 1/3x — 1/2 = 1/4x

Վոլֆգանգ Բորխերտի ,,Խոհանոցի ժամացույցը

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:

-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,-գտել եմ: Սա է միայն մնացել:

Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:

-Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,-ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:

Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.

-Միայն սա է մնացել:

Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշը ասաց.

-Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:

-Հա՛, Հա՛,-պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,-պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,-և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն  ծանոթ չէր թվացել:

-Բայց այն այլևս չի աշխատում,-ասաց կինը:

-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,-և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:-Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,-ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:

-Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:

Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.

-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:

Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.

-Իսկ հիմա՞:

Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.

-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:

Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.

-Իսկ ձեր ընտանի՞քը:

Նա ծիծաղեց շփոթված.

-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:

Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:

 

Գործնական քերականություն — Մայիս

Մայիսի 4-8

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:

Գոյական հոմանիշներ

սարսափ – երկյուղ
ծուղակ – թակարդ
պաղատանք – աղերսանք
ընչազրկություն – չքավորություն
գրավչանք – հրապուրանք

հռչակ – համբավ
առաջաբան – ներածություն
ավար – թալան
հարգանք – պատկառանք
երազանք – տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:

Ածական հոմանիշներ

աչալուրջ – ուշադիր
համեստ – պարկեշտ
ջանասեր – եռանդուն
տրտում – թախծոտ
թանձր – խիտ

գիտակ – լավատեղյակ
թույլ – տկար
թերահավատ – կասկածամիտ
հնազանդ – հեզ
շողոքորթ – կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:
2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Ապականել — արատավորել
Ըմբոստանալ — ընդվզել
Փառաբանել — դրվատել
Խաղաղվել — հանդարտվել
Վատաբանել — փնովել

Մարել — շիջել
Հավաքել — ժողովել
Դժգոհել — տրտնջալ
Ճնշել — շահագործել
Վառել — հրկիզել

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն-պատերազմ
կորուստ-ձեռքբերում
բերկրանք-թախիծ
ձեղնահարկ-ներքնահարկ
ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
ծանրախոհ – թեթևամիտ
կայուն – անհաստատ
լի – դատարկ
համեստ – սանձարձակ
անագի – պոչավոր

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
մեկնել – ժամանել
ատել – երկրպագել
մերժել – հաստատել
կատաղել – հանդարտվել
հօդս ցնդել – հայտնվել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:

անխռով – խռով
երերուն – աներեր
երջանիկ – աներջանիկ
ուժեղ – անուժ
տարակուսելի – անտարակուսելի
կախյալ – անկախ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
զարդարուն – անզարդ
բարձրաձայն – ցածրաձայն
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – ընչազուրկ
շնորհալի – անշնորհ
երախտագետ – աներախտ
գիտուն – անգետ

Մայիսի 11-15

 

  1. Տեքստը  փոխադրի´ր` ուրիշի ուղղակի խոսքերը անուղղակի խոսք դարձնելով:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում. Լինում է, չի լինում, մի փադիշահ է լինում։ Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս տեսնում է, որ մի ծերունի ձիթենի է տնկում։ Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում, թե ինչով է զբաղված ծերունին:

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին: Ծերունին ժպտալով ասաց, թե.
-Ա՛յ, տեսնո՞մ ես՝ ծառն սկսեց պտուղ տալ:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերունուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ: Ծերունի նասաց, թե.
-Որպեսզի փադիշահը ուշադրություն դարձնի, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ նրա տնկին՝ երկու անգամ

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք: Փաշիդահը ասաց.
-Որ, եթե չգնան կսննկանան

 

Մայիսի 18-22

  1. Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:

    Վերջնահաշիվ, հյուրընկալ, նկարիչ, ակնթարթ, գլխազարդ, խճավազ, արագընթաց, քաղաքաբնակ, զրահապատ, նվագարկիչ, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:

2․Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:

Ապաշնորհ, ապուր, ապազգային, ապիկար, ապաբախտ, ապուշ, ապակի, ապերախտ, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապար, ապտակ, ապրուստ:

3.Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:

Տնավեր, շաքարավազ, բազմազգ, հեքիաթասաց, շքերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, տոմսարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունառատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:

4. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:

Խոնավ գետին, դառը կյանք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:

5. Շարքում գտնել հոմանիշ բառերի 8 զույգ:

Քաջ, արագ, անուժ, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, դատարկ, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

6. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վեր.ապես նրանք  հասան հռ.ակավոր Խաչաղ.յուրին: Առա.նոր.ը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպե.զի տղաները կառ.ելով բար.րանան քարանձավ: Քարանձավային լճակից թա.վող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թա.անցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  եր.ում էին: Արշավախմբի  .րոնումները ցն.ող  ար.յունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ մ.այն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:

Բազմանդամների գումարում և հանում

1)Բացեք փակագծերը և պարզեցրեք ստացված արտահայտությունը․

ա) 3(5a + 3) — 4(a + b) =15a+9-4a-4b=11a-4b+9

բ) (3x — 1) — 6(y — 2x) =3x-1-6y+12x=15x-6y-1

գ) (2a + b) — 12(a + 2b) =2a+b-12a+24b=14a+25b

դ) -5(x — 2y) — (2x — 4y) =-5x+10y-2x-4y=-7x+6y

2) Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի․

ա) (5a2 — 4a) — 7(2a2 + 5a) =5a²-4a-14a²-35a=19a²-10a

բ) 10(3x — 5x3) — (7x3 — 4x) =30x-50x³-7x³+4x=43x³-35x

գ) (a + b + c) + 14(a — b + c) =a+b+c+14a-14b+14c=15a+15b+15c

դ) (x — y + n) + (x — y — n) =x-y+n+x-y-n=2x-2y-2n

ե) (7a — 3b) — 4(5a + 3b) — 2(a — 5b) =7a-3b-20a-12b-2a+10b=-15a-1b

զ) (8x — 5) + (3x — 7) — (9x — 11) =8x-5+3x-7-9x+11=2x-1

է) 43x — 19y — (15x — 34y) + (9x — 7y) =43x − 19y − 15x + 34y + 9x − 7y=37x+8y

ը) 48a — (2a — 2b) — (14b — 28a) + (24b — 18a) =48a-2a+2b-14b+28a+24b-18a=56a+2b

թ) 5 — 7a — 4(8 — 6a) + (5 + a) =5-7a-32+34a+5+a=28a-22