Գառնու ամրոցի մսին տեղեկություն

Գառնու ամրոց, հնավայր Հայաստանի տարածքում։ Տեղակայված է Կոտայքի մարզի համանուն գյուղի տարածքում՝ Երևանից 28 կմ արևելք։ Ամրոցը զբաղեցնում է 3, 5 հա տարածություն. նրա տարածքում են գտնվում Գառնու հեթանոսական տաճարը, արքունական բաղնիքը, 7-րդ դարում կառուցված Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։ Ամրոցը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում՝ ծովի մակերևույթից շուրջ 1400 մ բարձրության վրա։

Ճամփորդություն դեպի բջնի

Արահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Այստեղից մինչև բջնի 1 ժամ 17 րոպե։

ՈՒսումնական ճամփորդություններ

Մենք այսօր գնացինք Կոմիտասի տուն- թանգարան։ Մենք ծանոթացանք տարբեր երաժշտական գործիքներին։ Երբ մենք գնացինք դուրս, տեսանք Կոմիտասի արձանը և մերգլուխը  դրեցինք արձանին, լսեցինք Կոմիտասի սրտի աշխատանքը: Մենք նվագեցինք։

Այց Կոմիտասի տուն- թանգարան

2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կոմիտասի տուն թանգարանը կարելի է ասել Կոմիտասի տունն է: