(Untitled)

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում … [Read more…]

Աշխարհը ուսումնասիրում ենք քարտեզով

Դուբայը (արաբ․՝ دبيّ‎‎‎‎), Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքն է և Դուբայի Էմիրության ադմինիստրատիվ, ֆինանասական և առևտրի կենտրոնը (այդ թվում նաև ամբողջ Միջին Արևելքի)։ Գտնվում է Պարսից ծոցի ափին։ Դուբայի ծովային նավահանգիստը, շնորհիվ ցածր մաքսատուրքերի, տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում, որտեղ իրականացվում է ակտիվ ապրանքաշրջանառություն(այդ թվում՝ ոսկի)։ 1954—1971 թվականներին եղել է բրիտանական իրավական պետություններ պրոտեկտորատի վարչական կենտրոնը։ Դուբայում անցկացվում են մի շարք միջազգային գիտաժողովներ, փառատոներ, ցուցահանդեսներ։ … [Read more…]

Բնագիտություն

Մենք նայել ենք ֆիլմ: Այդ ֆիլմը սառցադաշտերի մասին էր: Այդ ֆիլմում մարդիկ ուզում էին չափել սառույցի չափը: նրանք մի քանի օր մնացին այնտեղ: Մի օր նրանք իմացան, որ ուժեղ փոթորիկ է լինելու . նրանք իրենց պալատի դիմաց սառցե աղյուսներից տուն պատրաստեցին, որպեսզի փոթորիկը չվնասի նրանց պալատը:

ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ: Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների … [Read more…]

երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը: Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի ջերմաստիճանը հասնում է 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված … [Read more…]

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները … [Read more…]