Երկրաչափություն

1․ Ո՞ր ուղիղներն են կոչվում զուգահեռ։

Զուգահեռ են կոչվում այն ուղիղները, որոնք չեն հատվում:

2․ Քանի՞ հայտանիշ կա երկու ուղիղների զուգահեռությունը հաստատելու համար։

երեք

3․ Ձևակերպիր զուգահեռության հայտանիշները.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

4․ Եռանկյան երկու անկյունները հավասար են 45° և 65°։ Գտնել երրորդ անկյունը։
180-110=70

5․ Եռանկյան մեկ անկյունը 90° է, մյուսը՝ 30°։ Գտնել երրորդ անկյունը։
180-120=60

6․ Եռանկյան երեք անկյունների հարաբերությունը 2 : 3 : 4 է։ Գտնել անկյունները։

40, 60, 80:

7․ Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն, որի անկյուններն են՝ 70°, 60°, 60°։ Բացատրիր։

ոչ, որովհետև 70+60+60=190, իսկ եռանկյան անկյունների գումարը =180

8․ Ինչի՞ է հավասար հավասարակողմ եռանկյան անկյունները։
60, 60, 60:

9․ Ուղղանկյուն եռանկյան մեկ սուր անկյունը 40° է։ Գտնել մյուս սուր անկյունը։
90-40=50

10․ Ի՞նչ հատկություններ գիտես ուղղանկյուն եռանկյան մասին։

  1. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը 90° է։
  2. Ուղղանկյուն եռանկյան 30°-ի անկյան հանդիպակաց էջը հավասար է ներքնաձիգի կեսին:
  3. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի հանդիպակաց անկյունը 30 է:

11․ Տրված է ABC ուղղանկյուն եռանկյուն , որտեղ ∠C=90∘, իսկ ∠A=30∘։ Գտնել ներքնաձիգի երկարությունը, եթե 30° անկյան դիմացի էջ հավասար է 6 սմ։
12սմ

12․ Ուղղանկյուն եռանկյան մեկ սուր անկյունը 25° է։ Գտնել մյուս սուր անկյունը։
90-25=65

13․ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 14 սմ է, իսկ մեկ սուր անկյունը 30° է։
Գտնել 30° անկյան դիմացի էջի երկարությունը։
7սմ

Փետրվար ինքնաստուգում

1․ Պատմի՛ր՝ ինչ նոր գիրք ես կարդացել, սկսել ես կարդալ կամ վերջացրել ես փետրվար ամսին։ Համառոտ ներկայացրո՛ւ կարդացածդ գիրքը կամ, եթե նոր ես սկսել, կարդացածդ հատվածը։

Այս ամիս ես կարդացել եմ «Սրճարան աշխարհի եզրին» գրքի առաջին մասը և սկսել եմ կարդալ երկրորդ մասը։ Գիրքը մի մարդու մասին է, ով մոլորվում է և ճանապարհին հանդիպում է մի սրճարան։ Սրճարանում նա նկատում է ճաշացանկ, որի մեջ, սովորական ուտեստների փոխարեն, նաև գրված էին հարցեր։ Ամենակարևոր հարցը հետևյալն էր, ինչո՞ւ եք այստեղ: Սկզբում նա ուշադրություն չի դարձնում այդ հարցին և մտածում է, որ դա պարզապես տարօրինակ ձևավորում է։ Հետո հետաքրքրությունից հարցնում է մատուցողուհուն, թե ինչ է նշանակում այդ հարցը։ Մատուցողուհին նրան բացատրում է, որ հարցը պետք է հասկանալ ոչ թե ուղիղ, ինչու է նա եկել սրճարան, այլ ավելի խոր իմաստով որն է նրա կյանքի նպատակը, այսինքն նրա գոյության նպատակը (ԳՆ)։ Այդ պահից նրա ներսում փոփոխություն է լինում։ Սրճարանի աշխատողները նրան օգնում են մտածել իր կյանքի մասին: Գիրքը ստիպում է ընթերցողին նույնպես մտածել իր կյանքի նպատակների մասին։

2․ Այստեղ դի՛ր քո ձայնագրությունների կամ տեսանյութերի հղումները։

3. Այստեղ դի՛ր քո շարադրությունների հղումները։

4․ Գրի՛ր՝ ինչ անգիրներ գիտես գարնան մասին։

5. Ի՞նչ անգիրներ սովորեցինք՝

  • Վ.Տերյան-ՀՐԱԺԵՇՏ, Իմ խաղաղ երեկոն է հիմա
  • Հովհ. Թումանյան-Անց կացան,Երկու դարի արանքում, Երազումըս մի մաքի:

6. Իմ անհատական աշխատանքները:

  1. Ընթերցանություն Թմբկաբերդի առումը
  2. Հովհանես Թումանյան «Ո՞ւր կորա՜ն…» թարգմանություն

7. Յուրաքանչյուր օրվա կատարածդ աշխատանքի վրա դի՛ր համապատասխան հղումը։
Ուշադիր եղիր, որ կատարածդ աշխատանքը ունենա տվյալ օրվա ամսաթիվը:

Գրականություն

  1. Հովհանես Թումանյան «Ո՞ւր կորա՜ն…» թարգմանություն
  2. Հովհանես Թումանյան

  3. Թումանյանի մեծ վիշտը
  4. Վահան Տերյան
  5. Թմկաբերդի առումը
  6. Հովհանես Թումանյան
  7. Հովհանես Թումանյան քառյակներ
  8. Տերյանը քաղաքում
  9. Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը. Բառարանընթերցման ֆլեշմոբ
  10. Հրաժեշտ (Վահան Տերյան)
  11. Վահան Տերյան

Հայոց լեզու

  1. Գործնական քերականություն
  2. Գործնական քերականություն
  3. Անձնանունների բառարան
  4. Վահան Տերյան
  5. Գործնական քերականություն

Ճնշման ուժ: Պինդ մարմինների ճնշումը

Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:

Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մակերևույթին ազդող ուժի մեծությունից, այլև այն մակերևույթի մակերեսից, որի վրա ազդում է ուժը, իսկ ավելի ճիշտ` ճնշման ուժի և այդ մակերեսի հարաբերությունից:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

Եթե ճնշումը նշանակենք p, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.

P=F/S

Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի  1Ն/մ2 -ը:

 Դա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժ  1 մ² մակերեսով մակերևույթի վրա ազդելիս:

Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այդ միավորը կոչվում է պասկալ՝
1 Պա = 1Ն/մ2

Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

Առաջադրանքներ

Խնդրագիրք

1-Գործնական առաջադրանք: Նկարում պատկերված չորսուների ո՞ր դասավորության դեպքում է ավելի մեծ ճնշում գործադրվում սեղանի վրա:


Г

2-Հաշվի՛ր տանկի ճնշումը գետնին, եթե նրա զանգվածը 46 տ է, իսկ թրթուռների ընդհանուր մակերեսը 4մ2 է:

m=46տ=46000կգ

S=4մ2

P-?

F=mg=46000*10=460000Ն

P=F/S=460000/4մ2=115000

3-Որքա՞ն է 20կգ զանգվածով բեռի հենման մակերեսը, եթե այն հենարանի մակերևույթին առաջացնում է 400կՊա ճնշում:

m=20կգ

S=400կՊա

F=m*g=20*10=200

P=200/400000=0,0005

4-Ի՞նչ ճնշում է առաջացնում դահուկորդը ձյան վրա, եթե նրա զանգվածը 65 կգ է, յուրաքանչյուր դահուկի լայնությունը 12սմ, իսկ դրա երկարությունը՝ 2մ:

5-Փորձ:

English

 

1 —  b she knew it was too dangerous

2 —c it was too dark to walk 

3 —a the water was too deep to walk in

I can’t watch the rest of the film. I’m too tired.

It’s too cold to go swimming today. We’ll freeze!

Grandma doesn’t want to come to the party. She says she’s too old for parties and dancing!

I want a new mobile phone but they’re too expensive. I don’t have that much money.

I didn’t like the film – it was too long. I only like short films.

He didn’t answer any of the questions. They were all too difficult.

 

Tomorrow it will be too cold to go out without a jacket.

It might be too windy to play outside.

In the afternoon it will be warm enough to take a walk.

Ընթերցանություն Թմբկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
10Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
20Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,
30Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
40Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
50Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
60Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
70Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III
Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
80Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
90Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին։

V
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――
Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
120Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
130Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման…

Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել․
Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
150Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
160Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
170Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
180Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
190Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
200Մըրափում են խավարում։

VIII
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
210Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
220Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

IX
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
230Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
240Դարպասները երկաթի…

X
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին
250Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
260Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI
Դահիճն եկավ ոտից գըլուխ
270Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
280Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
290Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
300Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Հովհանես Թումանյան «Ո՞ւր կորա՜ն…» թարգմանություն

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

Куда пропали?

Блызкие мои куда пропали?
Сколько Сколько ни плакал я, ни звал.
Не звали, тихо исчезли.

Թեստային աշխատանք

1. Ինչի՞ է հավասար (x + y)2

A) x2 + y2
B) x2 + 2xy + y2
C) x2 — 2xy + y2
D) x2 — y2

2. Ինչի՞ է հավասար (a — b)2

A) a2 — ab + b2
B) a2 + 2ab + b2
C) a2 — b2
D) a2 — 2ab + b2

3. (x + 3)(x — 3) =

A)x2 + 9
B) x2 — 6x — 9
C)x2 — 9
D) x2 + 6x + 9

4. Գտիր՝ x2 — y2

A) (x — y)2
B) (x + y)2
C) (x + y)(x — y)
D) x2 + y2

5. (a + b)3 =

A) a3 + b3
B) a3 — 3a2b + 3ab2 — b3
C) a3 — b3
D) a3 + 3a2b + 3ab2 + b3

6. (x — y)3 =

A) x3 — 3x2y + 3xy2 — y3
B) x3 + 3x2y + 3xy2 + y3
C) x3 — y3
D) x3 + y3

7. Գտիր (2x + 5)2

A) 4x2 + 25
B) 4x2 + 10x + 25
C) 2x2 + 25
D) 4x2 + 20x + 25

8. Գտի՛ր (3a — 2b)2

A) 3a2 — 12ab + 2b2
B) 9a2 + 6ab + 4b2
C) 9a2 — 12ab + 4b2
D) 9a2 + 6ab + 4b2

9. Գտի՛ր (x + 4)(x2 — 4x + 16)

A) x3 + 64
B) x3 — 64
C) x3 + 16x
D) x3 + 4x2 + 16x + 64

10. Գտի’ր (y — 2)(y2 + 2y + 4)

A) y3 + 8
B) y+ 6
C) y3 — 4
D) y3 — 8

11. Հաշվիր քառակուսիների տարբերությունը 49x2 — 25y2

A) (7x + 5y)2
B) (7x — 5y)2
C) (7x + 5y)(7x — 5y)
D) (49x — 25y)2

12. Հաշվիր x3 + 27 խորանարդների գումարը

A)(x + 3)(x2 — 3x + 9)
B) (x — 3)(x2 + 3x + 9)
C) (x + 3)(x2 + 3x + 9)
D) (x — 3)(x2 — 3x + 9)

13. Գտիր 8a3 — 27b3 խորանարդների տարբերությունը

A) (2a + 3b)(4a2 + 12ab + 9b2)
B)(2a — 3b)(4a2 — 6ab + 9b2)
C) (2a + 3b)(4a2 — 12ab + 9b2)
D) (2a — 3b)(4a2 + 6ab + 9b2)

14. Հաշվիր՝ (x + 5)2— (x — 5)2

A)0
B) 20x
C) x2 — 25
D) x2 + 25

15. Հաշվիր (3x + 2y)2 — (3x — 2y)2

A) 12xy
B) 6xy
C) 36xy
D) 24xy

16. Հաշվիր` 49a2 — 64b2

A) (7a — 8b)2
B) (7a + 8b)2
C)(7a — 8b)(7a + 8b)
D) (7a — 8b)(7a — 8b)

17. Հաշվիր՝ x3 + 125

A) (x + 5)(x2 — 5x + 25)
B) (x + 5)(x3 + 5x + 25)
C) (x — 5)(x2 — 5x + 25)
D) (x — 25)(x2 + 5x + 5)

18. Հաշվվիր խորանարդների տարբերությունը՝ 27x3 — 8y3

A) (3x — 2y)(27x2 + 12xy + 4y2)
B) (3x + 2y)(9x2 — 6xy + 4y2)
C) (27x — 8y)(18x2 — 6xy + 4y2)
D) (3x — 2y)(9x2 + 6xy + 4y2)

19. Հաշվիր խորանարդների գումարը՝ 64a3 + 125b3

A) (8a + 25b)(16a2 — 20ab + 25b2)
B) (4a + 5b)(4a2 + ab + 5b2)
C) (8a — 25b)(16a2 + 20ab + 25b2)
D) (4a + 5b)(16a2 — 20ab + 25b2)

20. Խորանարդների տարբերությունը՝ 125x3 — 8y3

A) (25x — 4y)(25x2 + 20xy + 4y2)
B) (5x — 2y)(25x2 — 10xy + 4y2)
C) (5x — 2y)(25x2 + 10xy + 4y2)
D) (25x + 4y)(5x2 + 10xy + 4y2)