Մաթեմատիկա ֆլեշմոբ

4. Անիի ձեռքին կար չորս տուփ։ Ամեն տուփի մեջ կար կակաչի չորս սոխուկ։ Անին տուփերից մեկի բոլոր սոխուկները տնկեց։ Քանի՞ սոխուկ մնաց Անիի մոտ։

 

5.  Սովողները 38 գազար տարան ագարակ։ 17 գազարով կերակրեցին ձիերին, մնացածը երեքական տեղավորեցին տոպրակների մեջ։ Քանի՞ տոպրակ օգտագործվեց։

6. Արևելյան դպրոց պարտեզում կա 8 հեծանիվ։ Դրանցից մի քանիսը երկու անիվ ունեն, իսկ մյուսները երեք անիվ ունեն։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 21 անիվ։ Երեք անիվ ունեցող քանի՞ հեծանիվ կա Արևելյան դպրոց պարտեզում։

 

7.Երկու սկյուռ ձմեռվա պաշար էին հավաքում։ Առաջին օրը Միկին բերեց 12 ընկույզ, իսկ նրա քույր Մինին բերեց 5-ով պակաս։ Մյուս օրը Միկին բերեց 14 ընկույզ, իսկ Մինին 4-ով պակաս բերեց: Երկու օրում սկյուռները Քանի՞ ընկույզ հավաքեցին։

 

8. Մատիտները կարող ենք դասավորել մեծ կամ փոքր տուփերում։ Հայտնի է, որ 6 հատ փոքր տուփում եղած մատիտները կարող ենք դասավորել 4 մեծ տուփում։ Քանի՞ մեծ տուփ է հարկավոր 9 փոքր տուփերում եղած մատիտները դասավորելու համար։
9. Ունենք կարմիր և դեղին գնդիկներ։ Շարքով դրեցին մեկ կարմիր, հետո երկու դեղին գնդիկ։ Հետո երեք հատ կարմիր և չորս հատ դեղին։Հաջորդը հինգ հատ կարմիր և վեց հատ դեղին։ Ի՞նչ գույն կունենա տասնութերորդ գնդիկը։
10.  Կովը ունի չորս պտուկ ։ Ամեն օր տատը կթում է երեք պտուկը, իսկ չորրորդի կաթը թողնում է հորթուկին։ Տատը ամեն օր կթում է մեկ դույլ կաթ։ Հորթուկը քանի՞ օրում կխմի մեկ դույլ կաթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով