Մայրենիի ստուգատես։ 4-րդ դասարան

  1. Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա
  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզեմ, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր>>։

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի ․«Տարվա իմ ձեռքբերումները»
    Տարվա իմ ձեռքբերումները
    Բարև․․․
    Իմ անունը Վարդան է, ես սովորում եմ <<Մխիթար Սեաբաստացի>> կրթահամալիրում, ես 4․2 դասարանից եմ։ Ես այս տարի անցել եմ երկու նոր առարկա՝ հայրենագիտություն, բնագիտություն և երկու նոր ընտրություն՝ բասկետբոլ , արևմտահայերեն։
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

<<Գնդակե դպրոց>>
Մի երկիր կա, անունը՝ Գնդակստան։ Այնտեղ տները, նստարանները գնդակից են։ Մի օր մի մարդ որոշեց օդապոմպով փչել գնդակները։ Նա փչեց բոլոր տները, և տները սկսեցին գլորվել։ Իսկ մի հանցագործ փչեց բանկը և բանկը սկսեց գլորվել։ Բանկից թափվեց ամբողջ գումարը, և նա հավաքեց։ Իսկ ոստիկանների մեքենաները գնդակից չէին,  բայց նրանք սարքեցին մե՜ծ դպրոց և որպես պատիժ բոլոր գողերը սովորում էին այդ դպրոցում։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/
    https://soundcloud.com/eghoyan_2013/y0dxsljzuq9e
  •  «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը»

Կարմիր գլխարկը հարստացել է։ Նա մի օր իր ուղղաթիռով անտառի վերևով թռչում էր և իր ուղղաթիռը վթարի ենթարկվեց։ Նա շատ բարձր  չէր նա չվնասվեց։ Նա տեսավ գայլին գայլը հարցրեց։

-Ուզում ե՞ս ես քեզ օգնեմ վերանորոգել քո ուղղաթիռը։

-Այո։

Գայլը վերանորոգեց և հետո ուզում էր ուտել նրան։ Բայց կարմիր գլխարկի գոռոցից որսորդները եկան և սպանեցին գայլին։

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։
    Ինչ գրքեր եմ կարդացել այս տարի

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով