Հայկական զարդանաղշեր

Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով