Ձնեմարդն ու տղան

Մի տղա կար, նրա հետ ոչ ոք ընկերություն չէր անում: Մի օր որոշեց ընկեր գտնել. «Բակում ես ընկեր չունեմ, լավ, ձնեմարդ կպատրաստեմ»:

Տղան պատրաստեց ձնեմարդ և ուզեց ձնագնդիկ խաղալ: Բայց  հիշեց, որ  ընկեր չունի , իսկ ձնեմարդը չի կարողանում խաղալ, շարժվել:  Տղան  այնքան էր ձանձրացել, որ ձնեմարդուն ձնով հարվածեց: Հանկարծ հրաշք կատարվեց և ձնեմարդը իրեն թափ տվեց,  ինչպես՝ իրական մարդը, և նույնիսկ ձնով հարվածեց տղային: Տղան շատ ուրախացավ,  ամուր գրկեց ձնեմարդուն: Մինչ երեկո նրանք միասին խաղում էին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով