1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։
2.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):
Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:
Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:
Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:
3.Կազմի՛ր բառեր հետևյալ նախածանցներով.
ան-
ապ-
դժ-
տ-
չ-
4.Կազմի՛ր բառեր հետևյալ վերջածանցներով.
-ություն
-ական
-ավոր
-ային
-անոց
-արար
-աբար
-ե
5.Հետևյալ բառերում ընգծի՛ր արմատները.
Անսահման, արևածագ, քաղաքային, լեզվական, գրքային, մտավոր, անշուք, ապուշ, դասարանական, ջերմաչափ, հողագործ, լուսավոր, անիմաստ, արդարություն, հմտորեն, սարեցի:
6.Նախորդ առաջադրանքից դու՛րս գրիր այն բառերը, որոնք բարդ են(բարդ են համարվում այն բառերը, որոնք կազմված են երկու և ավել արմատներից) և դրանց արմատներով փորձիր ստանալ նոր բառեր: