Գործնական քերականություն
18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ: Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Մենք
Հետաքրքիր բան եք մտածել: Դուք
Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք
19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ,
խիղճ չունեցող-բարեխիղճ,
բարձր ձայնով-բարձրաձայն,
միշտ ժպտուն-մշտաժպիտ,
գանձը պահելու տեղ-գանձարան,
կապույտ աչքերով-կապուտաչյա,
արքայի որդի- արքայորդի,
հույների երկիր-Հունաստան,
փոքր էշ-իշուկ,
ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:
20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Գիրքը պայուսակում է:
Գիրքը գրադարակում է:
Գիրքը պահարանում է:
Գիրքը սեղանին է:
Գիրքը ձեռքում է :
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:
21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:
Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ-հարդ, հարդ-դարդ, ուղտ-ուղի, աղտ-աղա, գիրք-դիրք:
22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.
Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, հարսիկ:
Բ) Գետակ, նավակ, դուռ-դնակ (ն), թռչուն-թռչնակ, որդյակ:
Գ) Խոզուկ, տաքուկ, գառ(ն)ուկ:
23. Նախադասություններն ավարտի՛ր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, չնայած…
24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:
Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):
Այստեղ մենք մշտական դասարան չունենք։ մենք ամեն դասին ուրիշ դասարանում ենք դաս անում։
Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):
մենք նոր առարկաներից անցնում ենք միայն Մ․Ա․Բ․։ Այդ առարկան շատ հետաքրքիր է։
Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Ուսուցիչներից միքանիսը չեն փոխվել։
Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):
Ոչ։
Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:
լավ վերաբերմունք։
25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):
Գետնի վրայով… ու գետեր, … ու … առվակներ են, հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:
Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ: