Սեպտեմբերի 26

Կրկնություն

Առաջադրանք 1

Բռնցքամարտի դպրոցական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 600000 դրամ: Այդ գումարը 7 : 2 : 1 հարաբերություններով պետք է բաժանվեր 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցնողների միջև:  Գտիր, թե որքա՞ն գումար հասավ մրցանակային տեղեր զբաղեցնողներին:

+

Առաջադրանք 2

Ուղղանկյան ձև ունեցող սահադաշտի պարագիծը 300 մ է: Որոշիր սահադաշտի երկարությունն ու լայնությունը, եթե դրանց հարաբերությունը 7 : 3 է:

Առաջադրանք 3

Ցորենի տեղափոխման համար պահանջվեց 6 մեքենա, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը 15/2 տ էր: Նշիր, թե 9/2 տ տարողությամբ քանի՞ մեքենա է պետք նույն բեռը տեղափոխելու համար:

Ավտոբուսը 45 կմ ճանապարհն անցնելու վրա ծախսեց 3 լ բենզին: Գտնել 170 կմ ճանապարհի համար անհրաժեշտ բենզինի ծախսը:

Առաջադրանք 4

 5 պոմպ 3 ժամում քաշեցին 1800 մ³ ջուր: Հաշվիր, թե որքա՞ն ջուր կքաշեն 5 այդպիսի պոմպերը 4 ժամում:

Սեպտեմբերի 25

Կոմիտաս, «Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Բանաստեղծությունն արձակ կերպով շարադրի՛ր:
Սև ամպերը վար եկան, սարի վրա շարվեցին, երկինքը գոռաց, արևը դուրս եկավ:
Ի՞նչ գույներ և ի՞նչ պատկերներ տեսար բանաստեղծության մեջ:
Բանաստեղծության մեջ Կոմիտասը անձնավորել է աշնանը. դու՛րս գրիր այն հատվածները, որտեղ անձնավորումն արտահայտված է (օր՝. գոռաց երկինք):
Սևուկ ամպեր,
Ճաքեց
հեռուն ամպ
Արյուն-ամպից
Գրի՛ր ստեղծական պատում
«Զրույց աշնան հետ» վերնագրով: Փորձի՛ր ներկայացնել քո հույզերն ու խոհերը: Պատումը գրելիս տեքստում ներառի՛ր հետևյալ բառերն ու բառակապակցությունները՝ մեղմորեն, դեղնած, սառը քամի, անձրևոտ երեկո, թրջված մայթեր, տերևների խշխշոց, թեյըմպում,
զբոսանք, ոսկեգույն:
Ընթերցի՛ր կամ անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, բլոգումդ հրապարակի՛ր տեսանյութի կամ ձայնագրության տեսքով:
https://www.youtube.com/shorts/dRO6pzccqHA
Սեպտեմբերի 15

Старик годавик

Вышел старик-годовик. Стал махать рукавом и пускать птиц. У каждой птицы было своё имя. Махнул старик-годовик первый раз, и полетели первые три птицы. Стало холодно. Пошёл снег. Махнул старик-годовик второй раз — и полетели ещё три птицы. Снег начал таять, на полях появились цветы. Махнул старик-годовик третий раз — и полетела третья тройка. Стало жарко, душно. Махнул старик-годовик четвёртый раз — и полетели ещё три птицы. Подул холодный ветер, пошёл дождь.

По В. Далю

Ответьте на вопросы.

Сколько всего птиц выпустил старик?
12

Сколько раз махнул рукавом старик-годовик?
4

Сколько птиц вылетало из рукава старика каждый раз?
3

Что это за птицы?
Птицы обозначают времена года

• Какие месяцы обозначает первая (вторая, третья и четвёртая) тройка птиц? Напишите: Первая тройка: декабрь, январь, февраль. Это зимние месяцы. Вторая тройка: март апрель май и это месяцы весны. Третья тройка: июнь, июль, август. Это летние месяцы. Четвертая тройка: сентиабрь октиабрь ноябрь. Это осенние месяцы.

Սեպտեմբերի 13

Գործնական քերականություն

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ: Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: Դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: Նա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Մենք

Հետաքրքիր բան եք մտածել: Դուք

Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ,

խիղճ չունեցող-բարեխիղճ,

բարձր ձայնով-բարձրաձայն,

միշտ ժպտուն-մշտաժպիտ,

գանձը պահելու տեղ-գանձարան,

կապույտ աչքերով-կապուտաչյա,

արքայի որդի- արքայորդի,

հույների երկիր-Հունաստան,

փոքր էշ-իշուկ,

ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:

Գիրքը պայուսակում է:

Գիրքը գրադարակում է:

Գիրքը պահարանում է:

Գիրքը սեղանին է:

Գիրքը ձեռքում է :

Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

Լրացրի -ին և -ում վերջավորությունների օգնությամբ:

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ-հարդ, հարդ-դարդ, ուղտ-ուղի, աղտ-աղա, գիրք-դիրք:

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, հարսիկ:

Բ) Գետակ, նավակ, դուռ-դնակ (ն), թռչուն-թռչնակ, որդյակ:

Գ) Խոզուկ, տաքուկ, գառ(ն)ուկ:

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):
Այստեղ մենք մշտական դասարան չունենք։ մենք ամեն դասին ուրիշ դասարանում ենք դաս անում։

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):
մենք նոր առարկաներից անցնում ենք միայն Մ․Ա․Բ․։ Այդ առարկան շատ հետաքրքիր է։

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Ուսուցիչներից միքանիսը չեն փոխվել։

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):
Ոչ։

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:
լավ վերաբերմունք։

25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով… ու գետեր, … ու … առվակներ են, հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը … … լճերով  … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

Սեպտեմբերի 13

Պապն ու թոռը. առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր և բացատրիր պատմվածքում առկա քեզ անծանոթ բառերը:
  2. Ինչպիսի՞ն էր Եփրեմ պապը տան անդամների և թոռան աչքում: Քո կարծիով՝ ինչո՞վ էր պայմանավորված վերաբերմունքի նման տարբերությունը:
    Տան անդամների աչքում նա, բանի պետք չէր։ Իսկ թոռան աչքում նա, շատ լավ մարդ էր, և թոռը շատ էր սիրում։
  3. Նկարագրի՛ր փոքրիկ Աստղիկին:
    Աստղիկը շատ բարի էր և շատ էր սիրում իր պապիկին։
  4. Ինչպիսի՞ վերջաբան կունենար պատմվածքը, եթե հեղինակը լինեիր դու:
    Պապիկը ետ կվերադարնար լիարժեք առողջ։ ԵՎ կսկսեր տեսնել ու լավ լսել։
Սեպտեմբերի 10

Մաթեմատիկա

Տառային արտահայտություն

Առաջադրանք 1

Հաշվել 10 x+3 y արտահայտության արժեքը, եթե ա) x=6, y=12 բ) x=7, y=8

ա) 10 x+3y=10*6+3*12=96

բ) 10 x +3y=10*7+3*8=94

Առաջադրանք 2

m 1 2 3 5 6 10 2 7 4 5 3 12 9
n 2 3 4 0 4 5 10 6 5 4 6 10 10
15m-3n 9 21 33 75 78 135 0  87 45 63 27 150 105

Առաջադրանք 3․

Հաշվել a²-b² արտահայտության արժեքը, եթե a=17, b=13

a²-b²=17*17-13*13=120

Սեպտեմբերի 10

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիքը։ Աշխարհագրական այն տարածքը, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային սահմանագլխին՝ Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև: Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։ Նրա սահմաններ են՝ հյուսիսից Կուր գետը, հարավից Հայկական Տավրոս լեռնաշղթան ու Միջագետքը, արևելքից ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճ, արևմուտքից՝ Անատոլիական բարձրավանդակ (Փոքրասիական բարձրավանդակ)։

Լեռները և դաշտերը
Հայկական լեռնաշխարհի զգալի մասը հրաբխային ծագում ունի։ Նշանավոր են Մա­սիս (Արարատը, 5165 մ), Արագած (4096 մ), Սիփան, Թոնդրակ և Նեմրութ լեռները ։ Հայկական լեռնաշխարհի դաշտերը, որոնցից հատկապես նշանավոր են Մուշի, Կարինի և Արարատյան դաշ­տերը։

Գետերը և լճերը
Հայկական լեռնաշխարհը հարավ-արևմտյան Ասիայի գլխավոր գետերի ջրբաժանն է։ Այստեղից սկիզբ են առնում խոշոր գետեր, որոնցից հատկապես նշանավոր են Տիգրիսը, Եփրատը, Ճորոխը, Արաքսն ու Կուրը, որոնք թափվում են Սև ու Կասպից ծովեր և Պարսից ծոց։

Հայկական լեռնաշխարհը հարուստ է նաև մեծ ու փոքր լճերով։ Իրենց
մեծությամբ և նշանակությամբ առանձնանում են Ուրմիո (Կապուտան), Վանա
(Բզնունյաց) և Սևանա (Գեղամա) լճերը։

Դասդ էլ ավելի պատկերավոր հասկանալու համար կարող ես դիտել՝ տեսանյութը։

Սեպտեմբերի 9

Մայրենի

3.            Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա,  շյուղ, սրճեփ։

4. Ա և Բ խմբի բառերի իմաստների  տարբերությունը բացատրի՛ր:

Ա                Բ.

պար —     պարել.

երգ —      երգել

կանչ —    կանչել

հարց —    հարցնել

Ա Խմբի բառերը գոյական են, իսկ Բ խմբի բառերը բայ։

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:
Ես դեռ փոքր էի, երբ անընդհատ նոր և թանկ խաղալիքներ էի ուզում ՝ թմբուկ և շատ ու շատ այլ բաներ, և չէի սիրում կարդալ գրքեր։ ԵՎ նայև շատ էի սիրում պարել։ Իմ սիրած պարաձևը «Բերդ» պարաձևն է։

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
Ինչպիսսի՞, ի՞նչ

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

8.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-գեղեցիկ քնքուշ, եղբայր-ջղային, խիզախ, մայր.-գեղեցիկ քնքուշ բարի, հայր-խիզախ ուժեղ, հզոր, տատիկ ծեր մեծ, պապիկ- ծեր մեծ:

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք.-Գիրք, ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։
դիմակ-Դեմքին կրելու համար նախատեսված հարմարանք, որը օգտագործում են նաև հիվանդ ժամանակ, որպեսզի չվարակեն մյուսներին։ դերասան,-մարդ ում մասնագիտությունն է խաղալ ներկայացումներում կամ ֆիլմերում։
ընկույզ.-ընդեղեն, որն աճում է ծառին և ունի հաստ կեղև։
ժպիտ,-մարդու դեմքին առաջացող մի երևույթ, որը առաջանում է այն ժամանակ, երբ մարդը ուրախ է։
երեխա-փոքրահասակ՝ պատանեկան հասակին չհասած աղջիկ կամ տղա · որևէ հասակի աղջիկ կամ տղա:

10. Հադսսաքրցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց-Արամը գնաց տուն:

Ի՞նչը ի՞նչ եղավ-Բաժակը ընկավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում-Երեխաները խաղում են:

Ինչե՞րը ի՞նչ են լինում-Կատուները դողում են:

Սեպտեմբերի 6

Ստեփան Զորյան

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…..