Ոտքերի գանգատը

Մի անգամ մի մարդ քայլելիս իր ոտքերի գանգատն է լսում։

-Մենք հոգնել ենք, ուզում ենք հանգստանալ ,կանգնիր։

Մարդը զարմանում է․

-Լավ ,ես կկանգնեմ։

Հաջորդ օրը մարդը գնում է նորից քայլելու ոտքերը նորից գանգատվում են։

-Կանգնի՜ր, կանգնի՜ր։

Մարդը այս անգամ արդեն գնում է հիվանդանոց, իսկ ոտքերը բղավում են․

—Կանգնի՜ր, կանգնի՜ր։

Երբ մարդը հասավ հիվանդանոց նա ասաց․

-Բժի՛շկ, իմ ոտքերը գանգատվում են ամեն օր։ Ես ուզում եմ քայլել , նրանք ասում են․ «Կանգնի՜ր, հոգնել ենք»։ Բժիշկը ծիծաղեց մտածելով, թե տղան գիժ է և բժիշկը ասում է․

—Այդ քո ոտքերը չեն հոգնել ,դու ես հոգնել և չես ուզում վազել կամ քայլել։ Դու երբ առավոտյան արթնանում ես, հանգստացիր մի փոքր և կտեսնես, որ ոտքերդ էլ չեն գանգատվի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով