Նամակ ձմռանը

Բարև՛,  ձմե՛ռ, ես Վարդանն եմ: Քեզ մի խնդրանքով եմ գրում: Ես քեզ կասեմ՝ ոնցնեմ ուզում, որ  լինի ձմեռը:

Ես ուզում եմ,  ձմեռ, որ դու  ո՛չ շատ ցուրտ լինես, ո՛չ շատ տաք: Ես ուզում եմ, որ դու քեզ հետ  շատ ձյուն բերես, որ ձնեմարդ պատրաստեմ: Ես ուզում եմ, որ  ձյան գեղեցիկ փաթիլները քեզ հետ գան, որովհետև շատ գեղեցիկ է: Ես կուզեի, ձմե՛ռ, որ դու  ուշ մթնես: Երբ ուշ մթնես, մենք կհասցնենք ձնեմարդ պատրաստել,  ձնագնդիկ խաղանլ և կուրախանանք: Ես ուզում եմ, որ  որ դու սառույցներ չբերես, որովհետև կարող է հալչի սառույցը և ջրհեղեղ լինի:  Մենք քեզ անհամբեր սպասում ենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով